Ի՞նչ է ruID հավելվածը

ruID հավելվածում օտարերկրյա քաղաքացին կարող է՝

  • ներկայացնել Ռուսաստան մուտք գործելու հայտ,
  • օգտվել օտարերկրացիների համար նախատեսված ծառայություններից և սերվիսներից, օրինակ՝ գրանցվել ՆԳՆ-ում (ՄՎԴ) ընդունելության համար կամ ձևակերպել բժշկական ապահովագրություն։ Հնարավոր է նաև ստուգել սեփական տվյալները վերահսկվող անձանց ռեեստրում,
  • ստանալ ծառայությունների վերաբերյալ ծանուցումներ անձնական կաբինետում
  • ներկայացնել QR կոդը, որը կձևավորվի հավելվածում սահմանը հատելուց և «Գոսուսլուգի» հարթակում հաշիվը հաստատելուց հետո։ Անհրաժեշտության դեպքում այն պետք է ներկայացվի անձը հաստատող փաստաթղթի հետ միասին։

Մուտք հավելված

ruID հավելված մուտք գործելու համար կարելի է օգտագործել «Գոսուսլուգի» հարթակի մուտքանունն ու գաղտնաբառը։Եթե «Գոսուսլուգի»-ում դեռևս հաշիվ չունեք, կարող եք գրանցվել հավելված առաջին մուտքի ժամանակ կամ նախապես՝ պորտալում։

Հասանելի լեզուներ

Հավելվածն աշխատում է հետևյալ լեզուներով․

  • ռուսերեն,
  • անգլերեն,
  • հայերեն,
  • ղազախերեն,
  • ղրղզերեն,
  • տաջիկերեն,
  • ուզբեկերեն։

Լեզուն կարելի է ընտրել հավելված մուտք գործելիս։

Հավելվածը հասանելի է App Store, Google Play, RuStore և AppGallery հարթակներում։

Поделится:

Похожие новости