ruID հավելվածում օտարերկրյա քաղաքացին կարող է՝
- ներկայացնել Ռուսաստան մուտք գործելու հայտ,
- օգտվել օտարերկրացիների համար նախատեսված ծառայություններից և սերվիսներից, օրինակ՝ գրանցվել ՆԳՆ-ում (ՄՎԴ) ընդունելության համար կամ ձևակերպել բժշկական ապահովագրություն։ Հնարավոր է նաև ստուգել սեփական տվյալները վերահսկվող անձանց ռեեստրում,
- ստանալ ծառայությունների վերաբերյալ ծանուցումներ անձնական կաբինետում
- ներկայացնել QR կոդը, որը կձևավորվի հավելվածում սահմանը հատելուց և «Գոսուսլուգի» հարթակում հաշիվը հաստատելուց հետո։ Անհրաժեշտության դեպքում այն պետք է ներկայացվի անձը հաստատող փաստաթղթի հետ միասին։
Մուտք հավելված
ruID հավելված մուտք գործելու համար կարելի է օգտագործել «Գոսուսլուգի» հարթակի մուտքանունն ու գաղտնաբառը։Եթե «Գոսուսլուգի»-ում դեռևս հաշիվ չունեք, կարող եք գրանցվել հավելված առաջին մուտքի ժամանակ կամ նախապես՝ պորտալում։
Հասանելի լեզուներ
Հավելվածն աշխատում է հետևյալ լեզուներով․
- ռուսերեն,
- անգլերեն,
- հայերեն,
- ղազախերեն,
- ղրղզերեն,
- տաջիկերեն,
- ուզբեկերեն։
Լեզուն կարելի է ընտրել հավելված մուտք գործելիս։
Հավելվածը հասանելի է App Store, Google Play, RuStore և AppGallery հարթակներում։