«Ամինա»-ն պետական բջջային հավելված է օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք գալիս են աշխատելու Մոսկվա և Մոսկվայի մարզ։ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից փորձնական ծրագրի շրջանակում հավելվածն օգտագործվում է միգրացիոն հաշվառման կանգնելու և բնակության վայրի մասին ծանուցում ներկայացնելու համար՝ առանց ՆԳՆ-ի կամ Բազմաֆունկցիոնալ կենտրոնի (ՄՖՑ) անձամբ այցելելու։
Ու՞մ համար է նախատեսված
Հավելվածը պարտադիր է Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար, որոնք ժամանում են Մոսկվա և Մոսկվայի մարզ՝ աշխատանքի նպատակով։
Ինչպե՞ս է աշխատում հավելվածը
Հավելվածը տեղադրելուց հետո անհրաժեշտ է՝ անցնել նույնականացում (մուտք գործել հավելված) և տրամադրել հասանելիություն ձեր աշխարհագրական տեղադրությանը (գեոլոկացիային)։ Հավելվածի միջոցով կարելի է՝ գրանցվել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի (ՄՄԿ) հասցեով, հայտնել բնակության (կեցության) վայրի մասին, ծանուցել բնակության հասցեի փոփոխության վերաբերյալ։
Հավելվածն ավտոմատ կերպով փոխանցում է օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տվյալները՝ բնակության հասցեն հաստատելու նպատակով։ Եթե ավելի քան 3 աշխատանքային օր գեոլոկացիայի տվյալներ չստացվեն, օգտատերը կստանա ծանուցում՝ հաստատելու իր բնակության հասցեն կամ տեղեկացնելու դրա փոփոխության մասին։
Որպեսզի հավելվածը ճիշտ աշխատի՝
- Բջջ․ հեռախոսը պետք է լինի միացված;
- Գեոլոկացիան պետք է մշտապես ակտիվացված լինի;
- Հավելվածը չպետք է հեռացվի (ջնջվի) սարքից;
- Անհրաժեշտ է պարբերաբար միանալ ինտերնետին.
Հասանելի լեզուներ
Հավելվածն աշխատում է ռուսերեն, անգլերեն, հայերեն, ղազախերեն, ղրղզերեն, տաջիկերեն և ուզբեկերեն լեզուներով. Առաջին մուտքի ժամանակ կարել է ընտրել լեզուն։
Ինչպես օգտագործել հավելվածը․
Ամինա հավելվածը կարելի է ներբեռնել այստեղից RuStore. Լրացնել պետք է ինքնուրույն առանց ՆԳՆ կամ միգրացիոն կենտրոն այցելելու.