2026 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Պետական Դումա է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է սահմանափակել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը։
Կարևոր․ Օրինագիծը դեռ ընդունված չէ։ Մուտքի գործող կարգը աշխատանքային միգրանտների ըտանիքների անդամների համար դեռ փոխված չէ։
Ի՞նչ են առաջարկում փոփոխել
Առաջարկվում է արգելել աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամների մուտքը ՌԴ, եթե նրանք չունեն այլ իրավական հիմք երկրում գտնվելու։ Սա վերաբերում է օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր մեկնում են ՌԴ որպես աշխատանքային միգգրանտի ընտանիքի անդամներ՝ կին/ամուսին, երեխաներ։
Եթե օրինագիծն ընդունվի, ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա Ռուսաստանի մուտքի կամ այնտեղ գտնվելու իրավական հիմք։
Այդպիսի հիմք կարող է լինել աշխատանքը, ուսումը, ժամանակավոր բնակության թույլտվությունը (РВП), բնակության թույլտվությունը (ВНЖ) կամ օրենքով նախատեսված այլ հիմք։
Ո՞ւմ համար են նախատեսված բացառությունները
Սահմանափակումը չի տարածվի բարձր որակավորում ունեցող մասնագետների ընտանիքի անդամների վրա։
Սա նշանակում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետի պաշտոնական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների ընտանիքները կկարողանան շարունակել նրանց հետ միասին ժամանել և գտնվել Ռուսաստանում։
Ինչու՞ են առաջարկվում այս սահամանափակումները
Օրինագծի հեղինակների կարծիքով նոր կանոնները կօգնեն․
- Լավ վերահսկել միգրացիոն հոսքերը;
- Թեթևացնել դպրոցների, պոլիկլինիկաների և սոցիալական ծառայությունների ծանրաբեռնվածությունը;
- Սահմանափակել անկանոն միգրացիայի ճանապարհները։
Ե՞րբ կարող են ուժի մեջ մտնել նոր կանոնները։
Եթե օրինագիծն ընդունվի, նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել հունվարի 1-ից, 2027թ․
Փաստաթուղթը դեռ գտնվում է ուսումնասիրման փուլում, այդ պատճառով միգրանտներին խորհուրդ ենք տալիս հետևել պաշտոնական տեղեկատվությանը։