Բուժզննումն արդեն 30 օրվա ընթացքում ոչ միայն աշխատանքային միգրանտների համար
Եթե օտարերկրյա քաղաքացի եք և գտնվում կամ աշխատում եք Ռուսաստանի Դաշնությունում, պահպանեք այս ժամկետը։
Եթե գտնվում եք ՌԴ-ում և պատրաստվում եք մնալ 90 օրից ավելի, ապա բուժ․ զննում պարտավոր եք անցնել մուտքից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում։
Բուժզննումից խուսափելու դեպքում սահմանվում է 25 000-ից մինչև 50 000 ռուբլի տուգանք, ինչպես նաև կիրառվում է վարչական արտաքսում։
Պահպանեք ժամկետները և խուսափեք դժվարություններից։